«Բոլիվուդ, բռնվիր». հնդկական սարիով Գոհար Ավետիսյանի եւ ամուսնու զվարճալի հոլովակն ու նոր կերպարանափոխությունը

16:34   26 ապրիլի, 2017

Մոսկվաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին Հնդկաստանում է, որտեղ ամուսնու հետ վայելում է հանգստյան օրերը:

Դիմահարդարն իր հետեւորդներին պարբերաբար պատմում է իր հնդկական արկածների մասին, օրինակ այն, որ իրեն հաջողվել է իրականացնել մանկության երազանքներից մեկը՝ կրել հնդկական սարի: Գոհարը լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում՝ հետեւյալ գրառմամբ.

«Այն զգացղությունն է, որ սարիով քեզ ավելի հարմարավետ ես զգում, քան ցանկացած ոճային հագուստով: Ահա, թե ինչ է նշանակում սիրել այս ամենը: Շատերն են հարցնում, արդյոք, հարմա՞ր է սարիով: Ինձ համար սարիով ավելի հարմար էր, քան այլ հագուստով...»:

Ավելի ուշ Գոհարն ամուսնու հետ զվարճալի հոլովակ է հրապարակել, որտեղ նրանք բոլիվուդյան ֆիլմի հերոսների կերպարներում են:

«Իմ եւ ամուսնուս մասնակցությամբ «Gogo եւ Vago» ֆիլմից հետո երեկ երեկոյան առաջարկ ենք ստացել նկարահանվել Բոլիվուդում… դե, Բոլիվուդ, բռնվիր»,-կատակել է դիմահարդարը:

Публикация от Гоар Аветисян (@goar_avetisyan)

Նույնիսկ հանգտի ժամանակ Գոհարը չի մոռացել աշխատանքի մասին. նա ցանկություն է հայտնել շպարելու 38-ամյա մի հնդկուհու.

«Ահա, այսպես են դառնում բոլիվուդյան աստղեր: Այս կինը 38 տարեկան է, նա 2 երեխաների մայր է: Նա պատմեց, որ նույնիսկ հարսանիքի օրը նման շպար չի ունեցել եւ ասաց, որ այս օրը երբեք չի մոռանա: Նրան այդպիսին տեսնելով, ես կրկնակի ուրախացա»,-գրել է դիմահարդարը՝ ցուցադրելով հնդկուհու անհավանական կերպարանափոխությունը:



© NEWS.am STYLE