Պաոլո Սորենտինոն եւ Ուիլ Սմիթը ներառվել են Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում

16:52   26 ապրիլի, 2017

Պաոլո Սորենտինոն եւ Ուիլ Սմիթը ներառվել են Կաննի 70-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում, հաղորդում է FranceInfo-ն: Ժյուրիի նախագահը Պեդրո Ալմոդովարն է: 

Ժյուրիի կազմում կլինեն նաեւ ամերիկյան դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը, գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեն, ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Յարեդը եւ ֆրանսիացի դերասանուհի Անյես Ժաուին:
Ումա Թուրմանը Կաննի կինոփառատոնի շրջանակում գլխավորելու է «Հատուկ հայացք» ծրագիրը:
Կաննի հոբելյանական՝ 70-րդ կինոփառատոնն անցկացվելու է 2017 թվականի մայիսի 17-28-ին:



© NEWS.am STYLE