Radiohead-ի պատվին մրջյունների նոր տեսակ են անվանել՝ Sericomyrmex radioheadi

17:45   26 ապրիլի, 2017

Սմիթսոնի ինստիտուտի գիտնականները Վենեսուելայի տարածքում՝ Ամազոն գետի հունի մոտ, մրջյունների նոր տեսակ են հայտնաբերել: 

Ըստ Independent-ի՝ Radiohead-ի նոր տեսակն անվանել են Sericomyrmex radioheadi:
Մասնագետներից Անա Յեշովիչի խոսքով՝ գիտնականները պարզապես ցանկացել են իրենց հարգանքն արտահայտել բրիտանական խմբի երաժշտության հանդեպ, ինչպես նաեւ Radiohead-ի անդամներին երախտագիտություն հայտնել շրջակա միջավայրի պաշտպանության գործին իրենց մասնակցության համար:

Ի դեպ, կոլեկտիվից Թոմ Յորքը բուսակեր է, Big Ask Europe բնապահպանական արշավի ակտիվիստ:



© NEWS.am STYLE