52-ամյա Մոնիկա Բելուչին՝ Vanity Fair-ի շապիկին

18:04   26 ապրիլի, 2017

52-ամյա Մոնիկա Բելուչին հայտնվելու է Vanity Fair-ի իտալական տարբերակի մայիսյան համարի շապիկին: Ամսագրին տված հարցազրույցում դերասանուհին խոսել է իր տարիքի մասին:

«Ես ընդունում եմ ժամանակի շտկումները: Այսօր կարծում եմ, որ յուրաքանչյուր տարիք բնական մնալու եւս մեկ միջոց է: Կարծում եմ՝ իմ սերնդի բազմաթիվ կանայք են այդպես մտածում: Մենք ավելի շատ ենք հարգում միմյանց եւ կարող ենք գեղեցիկ լինել 40, 50, 60 եւ 70 տարեկանում: Ձեր շուրջը նայեք. տարիքն այլեւս խոչընդոտ չէ, ինչպես նախկինում»,- ասել է Մոնիկան, որը, ի դեպ, վարելու է Կաննի 70-րդ կինոփառատոնը:

Բելուչին բազմիցս է նշել, որ սիրում է իր մարմինն ու ասել, որ երբեք չի դիմել պլաստիկ վիրաբույժի օգնությանը:
«Ես չեմ վախենում ծերանալ: Դաշտանադադարը հիվանդություն չէ, այլ բնական գործընթաց: Այո՛, սկզբում օրգանիզմը փոքր-ինչ կխենթանա, բայց մի քանի ամիս, առավելագույնը՝ մեկ տարի անց, ամեն ինչ կհարթվի: Դա կյանքի նորմալ ընթացքն է, ես չեմ անհանգստանում այդ առիթով»,- խոստովանել է դերասանուհին:



© NEWS.am STYLE