Քիմ Քարդաշյանը՝ Swarovski բյուրեղներով բիկինիով

10:01   27 ապրիլի, 2017

Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանն ավագ քրոջ՝ Քորթնիի հետ մեկնել է Մեքսիկա՝ արձակուրդի:

Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղերին ընկերակցել են Ստեֆանի Շեփարդը, Լարա Պիպենը, Բրիթնի Գաստինոն, Մալիկա Հակը եւ դիմահարդար Հրուշ Աճեմյանը: Տեղի պապարացիներն արդեն երկու անգամ նկատել են քույրերին, երկու անգամ էլ Քիմն ու Քորթնին բիկինիով են եղել:

Քիմը, որին արձակուրդը չի խանգարել մեկ ժամում առցանց վաճառել իր կոսմետիկայի շարքի ամբողջ արտադրանքը, եւ Քորթնին պապարացիների ուշադրությունը գրավել են նաեւ վերջին երկու օրերին:

Երեկ երեկոյան Քիմը նորից լողափ է գնացել՝ դրա համար ընտրելով Akna-ից բիկինի: Եվ, գիտե՞ք` ինչն է ամենից հետաքրքիր: Այդ բիկինին զարդարված է 6.000 հատ Swarovski բյուրեղիկով: Լողազգեստը ստեղծելու համար 15 ժամ է պահանջվել:

Բայց, այո, դուք իրավացի եք, այդ բիկինիով Քիմը ջուրը չի մտել:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE