Փիրս Մորգանը ծաղրել է բիկինիով Քիմ Քարդաշյանի կազմվածքը

11:32   27 ապրիլի, 2017

Մեքսիկայում Քիմ Քարդաշյանի արկածները քննարկումների առարկա են դարձել: Հայտնի է, որ Քիմն ավագ քրոջ՝ Քորթնիի հետ, շարունակում է հանգստանալ Մեքսիկայում: Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղերին ընկերակցել են Ստեֆանի Շեփարդը, Լարա Պիպենը, Բրիթնի Գաստինոն, Մալիկա Հակը եւ դիմահարդար Հրուշ Աճեմյանը: Տեղի պապարացիներն արդեն մի քանի անգամ քույրերին լուսանկարել են բիկինիով:

Հայտնի լրագրող Փիրս Մորգանը քննադատել է բիկինիով Քիմի կազմվածքը:
«Այս լուսանկարներում հրաշալին այն է, որ դրանցում Քիմի կազմվածքը կատարյալ չէ, ինչպես ցանկացած կնոջ կամ տղամարդու: Մենք անթերի չենք»,-«Բարի լույս, Բրիտանիա» շոուի ընթացքում ասել է Մորգանը:


Նրա գործընկերուհի Սյուզաննա Ռիդը հավելել է, որ հարկավոր է տոնել ցելյուլիտի առկայությունը, քանի որ այն կանանց 90%-ի կյանքի մաս է կազմում, բայց Մորգանը չի համաձայնել նրա հետ:


«Ինչո՞ւ պետք է տոնել: Մենք հաշտվում ենք ցելյուլիտի հետ, հանդուրժում ենք այն, բայց չենք ընդունում: Պետք չէ ուրախանալ թերությունների համար: Կարծում եմ՝ Քիմն այս կերպ նոր էմոջիներ է թողարկում՝ իր մարմնի հետին մասերի պատկերների նման»,- ասել է Փիրսը:


Մենք, սակայն, գիտենք, որ Քիմն անտարբեր է նման մեկնաբանությունների նկատմամբ:

Աղբյուրը՝ harpersbazaar.com



© NEWS.am STYLE