Սելենա Գոմեսի նոր հոլովակը երեք օրվա ընթացքում ավելի քան 5 մլն դիտում է գրանցել

13:05   27 ապրիլի, 2017

Youtube-ում՝ KygoOfficialVEVO ալիքում, Սելենա Գոմեսն ու դիջեյ Կայգոն ներկայացրել են իրենց համատեղ՝ It Ain't Me երգի հոլովակը: Այն երեք օրվա ընթացքում ավելի քան 5 մլն դիտում է գրանցել: Տեսահոլովակի ռեժիսորը Ֆիլիպ Լոպեսն է:

Կատարողները հոլովակի նկարահանումներին չեն մասնակցել, գլխավոր դերերում հանդես են եկել դերասաններ: Տեսանյութը հուզիչ պատմություն է ներկայացնում երկու սիրահարների մասին, որոնք որոշում են գիշերը շրջել մոտոցիկլով: Սակայն երիտասարդը կորցնում է կառավարումը, լուրջ վթարի ենթարկվում եւ կոմայի մեջ ընկնում: Միաժամանակ, նրա հոգին մնում է երկու աշխարհների միջեւ՝ փորձելով գտնել տուն տանող ճանապարհը: Մինչ տղան հիվանդանոցում է, աղջիկը չի հեռանում նրա կողքից՝ սպասելով, թե երբ է սիրելին դուրս գալու կոմայից:



© NEWS.am STYLE