Vanity Fair-ը Մայքլ Ջեքսոնի դստերը ոճի նոր խորհրդանիշ է համարել

12:05   27 ապրիլի, 2017

Մի կողմ քաշվեք Քիմ Քարդաշյանից ու Բեյոնսեից, նոր սերունդն է գալիս, եւ խոսքը Մայքլ Ջեքսոնի դստեր՝ Փերիսի մասին է: Vanity Fair-ը Փերիսին նորաձեւության նոր խորհրդանիշ է համարել՝ It-girl։


Ի դեպ, երկու խոսք այդ տերմինի նշանակության մասին, որն սկսել է ավելի հաճախ հայտնվել նեորաձեւության եւ հայտնիների մասին պարբերականներում ու կայքերում:
It-girl-ը ոչ միայն նորաձեւ եւ խնամված աղջիկն է, fashion-բոլոգերը: It-girl-ը նորաձեւության խորհրդանիշն է, որին ցանկանում են հասնել բոլոր պարամետրերով՝ նա խելացի է, կիրթ, կարդացած, շատ լավ հասկանում է ոչ միայն նորաձեւությունից, այլ արվեստից, ընկերություն է անում հայտնի մարդկանց եւ ստեղծագործող անձանց հետ: Վերջապես՝ նա գեղեցիկ է, սլացիկ եւ հարուստ: Թեեւ հարստությունը հարաբերական հասկացություն է: Բայց ամենակարեւորն այն է, որ It girl-ը զբաղված է գործով: Նրա կյանքը գրավիչ եւ հագեցած է, եւ նա հասցնում է ամեն ինչ:

19-ամյա Փերիսը հայտնվել է Vanity Fair-ի մայիսյան համարում՝ տարբեր կերպարներով: Լուսանկարների հեղինակը Ժան Բատիստա Մոնդինոն է: Աղջկան լուսանկարել են Լոս Անջելեսում:


«Փոփ երաժշտության արքայի» դուստրն արդեն հասցրել է երեւալ մի քանի աշխարհիկ միջոցառումների, լուսանկարվել ամսագրերի համար, ազատ շփվել լրագրողների հետ, պայմանագիր ստորագրել IMG Models-ի հետ, բարեկամացել մյուս It-girl-երի՝ Քենդալ եւ Քայլի Ջեններների հետ:
Պարբերականին տված հարցազրույցում Փերիսն ասել է, որ իր հասակակիցները պետք է սթափ նայեն իրերին. «Կարծում եմ, կարեւոր է երիտասարդությանը ցույց տալ, որ ուրիշի աշխարհիկ կյանքը չպետք է համեմատել սեփական պատմության հետ», - ասել է Փերիսը:



© NEWS.am STYLE