Հղի Բեյոնսեն ներկայացել է վառ կարմիր զգեստով

12:35   27 ապրիլի, 2017

Մի քանի օր առաջ մենք գրեցինք, որ հեռավոր Լոս Անջելեսում տարեդարձն է տոնել Ջեյ Զիի հիմնադրած Roc Nation ընկերության փոխնախագահ Լեննի Սանտյագոն:

Երեկույթին մասնակցել են դերասան Քեւին Հարտը, DJ Khaled-ը, Ջեյ Զին եւ Բեյոնսեն:

Հղի Բեյոնսեն հանրությանը ներկայացել էր Prada-ից 700 դոլար արժողությամբ կոշիկով:

Պապարացիներին չէր հաջողվել շատ լուսանկարներ անել, բայց, ահա, մեկ շաբաթ անց Բեյոնսեն ինքն է Instagram-ում երեկույթից լուսանկարներ հրապարակել:

Երգչուհին, սակայն, հին ու բարի Polaroid-ով արված լուսանկարները չի մեկնաբանել:



© NEWS.am STYLE