Գարիկ Մարտիրոսյանի 12-ամյա դուստրը Նիկի Մինաժի ռեփն է կարդում

11:02   27 ապրիլի, 2017

Գարիկ Մարտիրոսյանն օրերս Instagram-ում դստեր մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել, իսկ հիմա 12-ամյա Ժասմինին ցուցադրելու հերթը հասել է շոումենի կնոջը:

Ժաննա Լեւինան իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում Ժասմինը Նիկի Մինաժի ռեփն է կարդում:
«Երբ Ժասմինը շատ փոքր էր, մեզ համար Պուշկին էր արտասանում, իսկ հիմա Նիկի Մինաժի ռեփն է կարդում: Ժամանակները փոխվում են, իսկ սեւ ռեփերները նախկինի պես առաջին տեղում են»,- տեսանյութը մակագրել է Ժաննան:

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on



© NEWS.am STYLE