Անվերջանալի արձակուրդ Մեքսիկայում. Քիմ Քարդաշյանը՝ լողափին զբոսնելիս

13:33   27 ապրիլի, 2017

Քիմ եւ Քորթնի Քարդաշյանների արձակուրդը Մեքսիկայում շարունակվում է: Քույրերն արդեն հասցրել են իրարանցում առաջացնել միջազգային լրատվամիջոցներում բիկինիով լուսանկարներով, որոնք օրական մի քանի անգամ հայտնվում են պարբերականների առաջին էջերում:

Քիմին հերթական անգամ նկատել են լողափին, բայց այս անգամ՝ առանց բիկինիի, առավել եւս՝ Swarovski բյուրեղներով: 36-ամյա հայուհին այս անգամ եղել է սեւ լեգինսով եւ կարմիր մարզագլխարկով:

Նշենք, որ Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղերին ընկերակցել են Ստեֆանի Շեփարդը, Լարա Պիպենը, Բրիթնի Գաստինոն, Մալիկա Հակը եւ դիմահարդար Հրուշ Աճեմյանը:

Իսկ հայուհու ամուսինն այդ ընթացքում աշխատում է Կալաբասասում...

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Xposure-ի, AKM-GSI-ի



© NEWS.am STYLE