Ինչպես է Ջամալան իր հարսանիքին պարել թաթարական երաժշտության ներքո

14:33   27 ապրիլի, 2017

Երեկ «Եվրատեսիլ 2016»-ի հաղթող Ջամալան ամուսնացել է: Համացանցում հայտնվել է Բեքիր Սուլեյմանի հետ Ջամալայի հարսանիքի տեսանյութը, որը տեղի է ունեցել Կիեւի մզկիթում: Տեսանյութում 33-ամյա երգչուհին եւ նրա 25-ամյա ընտյալն ամուսնական երդում են տալիս:

Իսկ ավելի ուշ սոցցանցերում հարսանիքից տեսանյութեր են հայտնվել:

Դիզայներ Բիչոլա Թեթրաձեն, ով ներկա է եղել հարսանիքին, Facebook-ի իր էջում հրապարակել է հարսի պարի տեսանյութը:

Բացի այդ՝ Թեթրիձեն տեսանյութ է հրապարակել, որտեղ Ջամալան հայտնվում է  հյուրերի առջեւ: 25-ամյա ամուսինը նույնպես հարսնացուի հետ կադրեր է հրապարակել մեքենայից: 

 

 Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE