Հոլանդիայում ծաղիկների զբոսայգի է բացվել

16:08   2 ապրիլի, 2013

Հոլանդիայում բացվել է Կեկենհոֆ ծաղիկների զբոսայգին:

Ըստ Gooddays-ի, այգին գտնվում է Լիսսե քաղաքում, Ամստերդամից 30 կմ հեռավորությամբ: Այս տարի ցուցահանդեսի թեման է՝ «Մեծ Բրիտանիա. այգիների երկիր»: Զբոսայգու այցելուները կարող են տեսնել ծաղիկներից պատրաստված Մեծ Բրիտանիայի զանազան տեսարժան վայրերը, այդ թվում՝ Թաուեր կամուրջը եւ Բիգ Բենը: Ծաղկային քանդակների պատրաստման համար օգտագործվել է ավելի քան 60 հազար սոխուկ:

Զբոսայգին այցելությունների համար բաց է մինչեւ մայիսի 20-ը: Այդ ընթացքում այստեղ կանցկացվեն կակաչների, ֆրեզիաների, հերբերաների, վարդերի, նարգիզների, շուշանների, հիրիկների, քրիզանթեմների, մեխակների եւ կալաների ցուցահանդեսներ: Բացի այդ, ապրիլի 6-ին եւ 7-ին զբոսայգում կանցկացվի հոլանդական ազգային տարազների փառատոն, իսկ ապրիլի 27-ին եւ 28-ին՝ բրիտանական ֆոլկլորի օրեր:



© NEWS.am STYLE