Ռիտա Օրան ներկայացել է իտալական հայտնի ապրանքանիշի կրծկալով

17:31   27 ապրիլի, 2017

Rimmel-ի, DKNY-ի, Adidas-ի, Superga-ի եւ Coca-Cola-ի հետ համագործակցությունից հետո Ռիտա Օրան հիմա էլ աշխատում է իտալական Tezenis ապրանքանիշի հետ:

26-ամյա երգչուհին իր Instagram-ում ներկայացրել է իտալական ապրանքանիշի նոր հավաքածուն:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ հաղորդվել էր, որ Ռիտա Օրան պատրաստվում է իր առանձնատանը 30 հազար դոլար արժողությամբ բունկեր կառուցել: 2015 թվականին բրիտանական X Factor-ի ժյուրիի անդամի տուն էր ներխուժել Շարաֆ Էլմուդենը: Ռիտան տանը քրոջ՝ Ելենայի հետ է եղել: Աղջիկներն արթնացել են, թաքնվել սենյակներից մեկում եւ ոստիկանություն զանգահարել: Այդ ընթացքում Շարաֆը հասցրել է 200 հազար դոլար արժողությամբ զարդեր գողանալ: Իհարկե, նրան արագորեն բռնել են եւ 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել:


Դրանից հետո Ռիտա Օրան հոգեբանական խնդիրներ ունի. նա գիշերները մշտապես վախենում է, նրան տանջում է անքնությունը:



© NEWS.am STYLE