Victoria's Secret-ի մոդելներ Լաիս Ռիբեյրոն եւ Մարթա Հանթը՝ սպորտային ֆոտոսեսիայում

18:34   27 ապրիլի, 2017

Նայում ես Մարթա Հանթին եւ Լաիս Ռիբեյրոյին եւ ուզում ես գործդ թողնել, դուրս գալ գրասենյակից եւ լողափ վազել: Իսկ երբ Victoria's Secret-ի հայտնի մոդելները լողափին հայտնվում են նաեւ սպորտային ֆոտոսեսիայի լուսանկարներում, ծովի հոտն արդեն քթիդ է հասնում:

Գեղեցկուհիների ֆոտոսեսիան իսկապես կարելի է սպորտային անվանել, առավել եւս, որ մոդելները նաեւ վոլեյբոլ են խաղացել:
Ֆոտոսեսիան անցկացել է Մայամիի լողափին:

27-ամյա Մարթան անկրկնելի տեսք ունի կապույտ լեգինսով եւ սպորտային շապիկով:

26-ամյա Լասին էլ ներկայացել է սեւ լեգինսով եւ սպիտակ սպորտային տոպով:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Famefly.net-ի



© NEWS.am STYLE