Ուիթնի Հյուսթոնը բիսեքսուալ է եղել. երգչուհու մասին նոր ֆիլմ է նկարահանվել

15:02   27 ապրիլի, 2017

Շատ շուտով՝ օգոստոսին, կինոթատրոններում կհայտնվի հանգուցյալ Ուիթնի Հյուսթոնի մասին նոր փաստագրական ֆիլմը։ Նոր ժապավենը կպատմի հանրաճանաչ երգչուհու կյանքի շատ անհայտ մանրամասներ, սակայն որոշ թեժ մանրամասներ հայտնի են դարձել արդեն հիմա։

Ֆիլմը կոչվում է Whitney: Can I Be Me? («Ուիթնի, արդյոք չե՞մ կարող լինել այնպիսին, ինչպիսին կամ)։ Ժապավենում տեղեկություն կա այն մասին, որ երգչուհին սիրային կապի մեջ է եղել իր օգնականի՝ Ռոբին Քրոուֆորդի հետ (աջից վերջինը)։

Ինչպես գրում է People-ը՝ Ութնիի ոճաբան Էլին Լավարը ֆիլմում (ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել երեկ՝ Tribeca Film Festival փառատոնի շրջանակներում) հաստատում է Հյուսթոնի ամուսնու՝ Բոբի Բրաունի հայտարարություններն այն մասին, որ իր կինը բիսեքսուալ է եղել։

«Նա լեզբուհի չէր, նա բիսեքսուալ էր։ Ռոբինը հոգ էր տանում նրա մասին, Ուիթնին նրա հետ իրեն լավ, հարմարավետ ու անվտանգ էր զգում։ Նրանք անբաժան էին։ Բոբին չէր կարողանում ազատվել Ռոբինից», - հայտարարել է կինը։

Ժապավենում այդ տեղեկությունը հաստատում են նաեւ Ուիթնիի թիկնապահները։

Ուիթնին եւ Բոբին իրենց հարսանիքի օրը՝ 1992 թվականին



© NEWS.am STYLE