Ջոնի Դեփն ապշեցրել է հանրությանը՝ հայտնվելով կապիտան Ջեք Ճնճղուկի կերպարով

16:32   27 ապրիլի, 2017

Մայիսի 26-ին մեծ էկրան կբարձրանա «Կարիբյան ծովի ծովահենների» հինգերորդ մասը: Իսկ մինչ այդ, Դիսնեյլենդի այցելուների բախտը բերել է, քանի որ անսպասելիորեն այնտեղ է հայտնվել Ջոնի Դեփը: Եվ հայտնվել է Ջեք Ճնճղուկի կերպարով:

Որպեսզի անակնկալ նվերը մեծ հաջողություն ունենա, դերասանը ներկայացել է կապիտան Ջեք Ճնճղուկի կերպարով եւ զվարճացրել մարդկանց:
«Բոլորը հաճելիորեն զարմացած ու ապշած էին: Նա խաղում էր այնպես, ինչպես նրա մարմնավորած հերոսը ֆիլմերում»,- իր տպավորություններն է ներկայացրել այցելուներից մեկը:

Աղբյուրը՝ EOnline



© NEWS.am STYLE