ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   28 ապրիլի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր երկընտրանքի առջեւ կանգնած կլինեք: Ինչ որոշում էլ, որ ընդունեք, ճիշտ կլինի, որ ոչ թե միայն ձեր, այլեւ ձեր սիրելիի մասին մտածեք:

ՑԼԵՐ

Հեռախոսը շատ լավ բան է: Դրա շնորհիվ կարող եք հեշտությամբ կապ հաստատել մտերիմների հետ եւ առանց տեսակցության հետաքրքրվել նրանցով: Այսօր լավ կլինի, որ հիշեք այն մտերիմներին, որոնց վաղուց չեք զանգահարել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր շատ պետք է աշխատեք: Ամեն ինչ շատ շտապ պետք է ավարտին հասցնեք: Իհարկե, զվարճանալ նույնպես կարող եք, բայց շատ քիչ ժամանակ կունենաք դրա համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք այնքան արագ եք վազում ձեր նպատակի հետեւից, որ արդեն բուն նպատակի էությունը մոռացել եք: Անհրաժեշտ է, ժամանակ առ ժամանակ, կանգ առնել, որպեսզի կարողանաք հավաքել մտքերը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք ձեր տրամադրության տակ շատ երկար ազատ ժամանակ կունենաք: Լավ պատրաստվեք եւ հետաքրքիր մի բանով զբաղվեք: Դժվար է ասել, թե էլ երբ կունենաք նման ճոխություն:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր իրադարձությունները ձեր վերահսկողությունից դուրս կլինեն: Ի դեպ, դա այնքան էլ վատ չէ: Վերջապես կարող եք մի փոքր հանգիստ թողնել մտքերը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք այնքան էլ ինքնավստահ չեք լինի: Բայց պետք չէ խուճապի մատնվել, վստահորեն գնացեք ձեր նպատակի հետեւից:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր դուք շատ դյուրահավատ կլինեք, բայց մտահոգվել պետք չէ, քանի որ ոչ-ոք չի փորձի ձեզ ստել, համենայն դեպս, չի լինի մի այնպիսի սուտ, որը էական ազդեցություն կունենա ձեր կյանքի վրա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր շատ գործ կունենաք, իսկ ժամանակի սղությունը միայն կխանգարի ձեզ: Բայց դա չպետք է ձեզ մտահոգի, քանի որ նախկինում էլ եք նման խնդրի բախվել, իսկ փորձը ցույց է տալիս, որ դուք կարողանում եք հաղթահարել նման փորձությունները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր շրջապատում հաճախ ընդդիմանում են ձեր որոշումներին: Ձեզ խորհուրդ է տրվում ոչ մեկին ոչինչ նախապես չպատմել. թող հիանան ստացված արդյունքով:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր շատերը ձեզ հետ չեն համաձայնվի, քանի որ դուք կասեք բացարձակ ճշմարտությունը: Ընդհակառակը, անհանգստանալ է պետք, երբ ձեզ հետ համաձայնվում են... Ուրեմն՝ մի բան այն չեք անում:

ՁԿՆԵՐ

Ո՞վ է ասել, թե պատից այն կողմ լավ չի լսվում: Այսօր ձեր զգացումները շատ ուժեղ կլինեն եւ դուք շատ բաներ պարզ ու հստակ կսկսեք հասկանալ:

 Junona.org



© NEWS.am STYLE