Ծնվել է Պոլինա Գագարինայի երկրորդ երեխան

20:48   27 ապրիլի, 2017

Ծնվել է Պոլինա Գագարինայի երկրորդ երեխա. գրում է  «Сплетник»-ը: 30-ամյա երգչուհին երկար ժամանակ թաքցնում էր հղիությունը, թեեւ այդ մասին նոյեմբերի վերջ հայտնի էր դարձել:

Կայքի ներքին աղբյուրների հաղորդմամբ՝ երգչուհին ծննդաբերել է երեկ՝ ապրիլի 26-ին, Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Երեխայի սեռը դեռ չի հաղորդվում: Երկրպագուները միայն գուշակել կարող են, թե երգչուհին եւ նրա ամուսինը՝ 39-ամյա Դմիտրի Իսխակովը, ինչ սեռի երեխա են ունեցել:

Հավելենք, որ Գագարինան առաջին ամուսնությունից 9-ամյա որդի ունի, իսկ Դմիտրիի դեպքում նորածինը առաջնեկն է:



© NEWS.am STYLE