Հմայիչ Սոֆիա Վերգարան՝ Բեւեռլի Հիլզում

13:31   28 ապրիլի, 2017

Հմայիչ Սոֆիա Վերգարային նկատել են Բեւեռլի Հիլզում: 44-ամյա կոլումբիացի դերասանուհուն «բռնացրել» են Thibiant Spa գեղեցկության սրահից դուրս գալիս (ի դեպ, սրահում նաեւ բոտոքսի ներարկում են առաջարկում):

Աստված իմ, Սոֆիա, ուշքի արի, ինչի՞դ է պետք բոտոքսը, դու գեղեցկության մարմնացում ես, եւ ամենեւին չես ասի, որ 44 տարեկան ես:

Ի դեպ, անցյալ շաբաթ Սոֆիա Վերգարային, որն ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանուհին է, Բեւեռլի Հիլզում նկատել էին Gucci-ից 3.800 դոլար արժողությամբ պայուսակով:
Իսկ ավելի վաղ Սոֆիան Instagram-ում Զատկի տոնից լուսանկարներ էր հրապարակել, որոնցում կեցվածք էր ընդունել ընկերների եւ ամուսնու՝ Ջո Մանգանյելոյի հետ:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Famefly.net-ի



© NEWS.am STYLE