Gianvito Rossi-ից 1.000 դոլարանոց կոշիկով Էմբեր Ռոուզը՝ Լոս Անջելեսում կազմակերպված երեկույթին

13:03   28 ապրիլի, 2017

Էմբեր Ռոուզը Լոս Անջելեսում կազմակերպված երեկույթին ներկայացել է Gianvito Rossi-ից 1.000 դոլար արժողությամբ կոշիկով:

33-ամյա պարուհին Warwick ռեստորան է ժամանել վարդագույն կարճ զգեստով:

Էմբերին ուղեկցել է նրա թիկնապահը:


Ի դեպ, փետրվարի վերջին Էմբեր Ռոուզը գնել է Հոլիվուդի ամենահայտնի սթրիփ-ակումբը՝ Ace of Diamonds-ը:
Ակումբը հայտնի է նրանով, որ այստեղ բազմաթիվ հայտնիներ են այցելում՝ Դրեյքը, Նիկի Մինաժը, Ջեյ Զին, Քրիս Բրաունը, Կարուչե Տրանը, Սքոթ Դիսիկը, ռեփեր Tyga-ն, Քլոե Քարդաշյանը եւ այլք:

Այստեղ ժամանակին ելույթ է ունեցել ինքը՝ Էմբերը, ինչպես նաեւ Ռոբ Քարդաշյանի ընկերուհի Բլեք Չայնան: Այստեղ էլ Ռոբը ծանոթացել է Չայնային: Էմբերն ակումբը գնելու մասին հայտնել էր Instagram-ում:


«Բոլորդ գիտե՞ք Ace of Diamonds ակումբի մասին: Ես այն գնել եմ»,- հայտարարել էր Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին:
Նախկինում մերկապարուհի աշխատած Էմբերը հայտնի է մերկապարուհիների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությամբ, նա նաեւ դեմ է հանդես գալիս այդ մասնագիտության հանդեպ բացասական վերաբերմունքին:



© NEWS.am STYLE