Քիմ Քարդաշյանը 100 հազար բաժանորդ է կորցրել՝ առանց ֆոտոշոփի լուսանկարները հրապարակելուց հետո

12:02   28 ապրիլի, 2017

Մեքսիկական արձակուրդների հետեւանքները Քիմի համար տհաճ էին: Քիմն ու Քորթնին ընկերների հետ մեկնել էին Մեքսիկա՝ հանգստանալու, որտեղից արդեն երեք օր է «ահաբեկում են» աշխարհին ծովափնյա լուսանկարներով:


Պապարացիները Քիմին նկարել են այնպես, ինչպես նա կա կյանքում՝ ցելյուլիտով, եւ դա բացասական քննադատության տեղիք է տվել հայուհու հասցեին: Սոցցանցերի օգտատերերը Քիմին մեղադրում են անազնիվ խաղի մեջ՝ հայտարարելով, որ մինչ այս բոլոր լուսանկարներում ռեալթի շոուի աստղը ֆոտոշոփ է օգտագործել՝ թերությունները թաքցնելու համար: Շատերը նաեւ նշել են, որ Քիմն ակնահայտորեն առանց պլաստիկ վերահատության չի կարող:

36-ամյա հայուհին ծովափնյա լուսանկարների հրապարկումից հետո 100 հազար բաժանորդ է կորցրել ( ի դեպ, Instagram-ում Քիմը հինգերորդ ամենակարդացվողն է՝ Արիանա Գրանդեից, Բեյոնսեից, Թեյլոր Սվիֆթից եւ Սելենա Գոմեսից հետո):

«Այդ կնոջ մեջ ոչ մի իրական եւ բնական բան չկա», - գրել է բաժանորդներից մեկը:
«Նա տարիներ շարունակ բոլորին խաբել է՝ ֆոտոշոփ օգտագործելով», - գրել է մեկ ուրիշը:
«Քիմ, քո լավագույն ընկերը ֆոտոշոփն է», «Քիմը պատրսատված է պլաստիկ վիրահատության միջոցով», «Քիմն ավելի գեղեցիկ կլիներ, եթե չօգտագործեր բոլոր այդ իմպլանտները» նման տիպի գրառումներ են ի հայտ եկել հայուհու էջում:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE