Գեղեցկուհի Ջենիֆեր Լոպեսը՝ Billboard Latin Music Awards-ին

12:34   28 ապրիլի, 2017

Ջեյ Լո, ե՞րբ ես Հայաստան գալու: Ավելի շուտ մեզ մոտ իշխանությունը կփոխվի, քան մենք կտեսնենք նրան:

Երեկ Ֆլորիդայի Watsco Center-ում անցկացվել է Billboard Latin Music Awards մրցանակաբաշխության արարողությունը, որի ընթացքում 47-ամյա Ջենիֆեր Լոպեսն իր տեսքով ստվերել է բոլորին:


Լոպեսը ներկայացել է Julien Macdonald-ից զգեստով եւ Jimmy Choo-ից կոշիկով:

Ի դեպ, երեկոյի ընթացքում երգչուհին փոխել է զգեստը:

Նա կատարել է իսպանալեզու ալբոմից Mirate նոր սինգլը:

Եվ կրկին բեմ բարձրացել նույն ապրանքանիշից զգեստով:


Երգչուհին միանգամից երկու մրցանակ է ստացել՝ կարիերայում ձեռքբերումների (Telemundo’s Star Award) եւ սոցցանցերում ակտիվության համար:

Աղբյուրը՝ Daily MailJust Jared
Լուսանկարները՝ Just Jared-ի, Getty-ի, WireImage-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE