Daily Mail-ի անդրադարձը հայ իլյուստրատոր Էդգար Արտիսի աշխատանքներից մեկին (տեսանյութ)

14:25   28 ապրիլի, 2017

Հայ իլյուստրատոր Էդգար Արտիսն իր պատկերազարդումներով չի դադարում զարմացնել: Էդգարը նախընտրում է գաղտնի մնալ ու քիչ խոսել իր մասին, բայց աշխարհի ուշադրությունը չի կարող զերծ պահել իր անհավանական աշխատանքներից:

Այս անգամ Էդգարի պատկերազարդումներից մեկին անդրադարձել է հանրահայտ Daily Mail-ը` Facebook-ի իր էջում հրապարակելով մի տեսանյութ, որտեղ Էդգարը, օգտագործելով գունավոր Skittles կոնֆետներ եւ եռման ջուր, անկրկնելի զգեստ է ստեղծում իր նկարած մոդելի համար:

«Այս ամենին կարելի է նայել մի ամբողջ օր»,-գրել է պարբերականը: 



© NEWS.am STYLE