Միխայիլ Գալուստյանն ու Անդրեյ Գայդուլյանը՝ հղի կնոջ հետ՝ «Ունիվեր» սերիալի աստղի հարսանիքին

15:05   28 ապրիլի, 2017

Միխայիլ Գալուստյանը, ինչպես նաեւ քաղցկեղը հաղթահարած դերասան, «Ունիվեր» սերիալի աստղ Անդրեյ Գայդուլյանը հղի կնոջ՝ Դիանայի հետ, ներկա է գտնվել վերոնշյալ սերիալի դերասան Վիտալի Գոգունսկու եւ Իրինա Մաիրկոյի հարսանիքին:


Անդրեյի կինը, ինչպես նաեւ դերասանն ինքը, Instagram-ի իրենց էջերում հարսանիքից լուսանկարներ են տեղադրել։

Ինչպես գրում է «Дни»-ն, Անդրեյ Գայդուլյանն ու Դիանա Օչիլովան մոտ ապագայում առաջին անգամ ծնողներ կդառնան։


Հիշեցնենք, 2016 թվականի սեպտեմբերին Անդրեյ Գայդուլյանը Մոսկվայում ամուսնացավ իր ընկերուհու՝ Դիանա Օչիլովայի հետ։



© NEWS.am STYLE