Ջեսիկա Ալբան դարձավ 36 տարեկան. դերասանուհու ամենայուրահատուկ ոճային փոփոխությունները (ֆոտո)

18:00   28 ապրիլի, 2017

Նուրբ, հմայիչ, գեղեցիկ եւ տաղանդավոր Ջեսիկա Ալբան այսօր` ապրիլի 28-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Հոլիվուդյան աստղը դարձավ 36 տարեկան: Այո, Ալբայի դիմագծերին նայելով դժվար է հավատալ, որ նա 30-ն անց է:

36-ամյա դերասանուհին խաղացել է շատ ֆիլմերում, սակայն նրան հայտնիություն բերեց «Սեւ ասպետը» հեռուստասերիալը, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն: Նա նկարահանվել է նաեւ «Մեղքերի քաղաքը», «Ֆանտաստիկ քառյակը», «Հաջողություն, Չակ», «Աչքը», «Լրտեսների երեխաները» եւ շատ ուրիշ հայտնի կինոնկարներում:

Ջեսիկան ամուսնացած է ամերիկացի հայտնի պրոդյուսեր Քեշ Ուորենի հետ: Միասին նրանք մեծացնում են երկու զավակներին` Օնոր Մերիին եւ Հեվեն Հարներին:

Բացի բազմաժանր ֆիլմերում միմյանցից տարբեր հերոսուհիների կերտելուց` Ալբան ոճային փոփոխությունների սիրում է դիմել նաեւ իրական կյանքում:

Դերասանուհին հիմնականում հաճախ է փոխում վարսերի ձեւն ու երանգը: Նրան արդեն տեսել ենք եւ սեւահերի, եւ շագանակահերի, եւ շիկահերի, եւ նույնիսկ կարմրահերի կերպարներում: Նրա կերպարնափոխություններից մի քանիսը ներկայացնում ենք լուսանկարների տեսքով.



© NEWS.am STYLE