Քիմ Քարդաշյանը բաց լուսանկար է հրապարակել՝ փորձելով վերադարձնել կորցրած բաժանորդներին

16:03   28 ապրիլի, 2017

Տհաճ իրավիճակ՝ Քիմ Քարդաշյանի համար: Քիմն ու Քորթնին ընկերների հետ մեկնել են Մեքսիկա՝ արձակուրդի: Պապարացիները Քիմին նկարել են այնպես, ինչպես նա կա կյանքում՝ ցելյուլիտով, եւ դա բացասական քննադատության տեղիք է տվել հայուհու հասցեին:

Սոցցանցերի օգտատերերը Քիմին մեղադրում են անազնիվ խաղի մեջ՝ հայտարարելով, որ մինչ այս բոլոր լուսանկարներում ռեալթի շոուի աստղը ֆոտոշոփ է օգտագործել՝ թերությունները թաքցնելու համար: Շատերը նաեւ նշել են, որ Քիմն ակնահայտորեն առանց պլաստիկ վերահատության չի կարող:

36-ամյա հայուհին ծովափնյա լուսանկարների հրապարկումից հետո 100 հազար բաժանորդ է կորցրել (ի դեպ, Instagram-ում Քիմը հինգերորդ ամենակարդացվողն է՝ Արիանա Գրանդեից, Բեյոնսեից, Թեյլոր Սվիֆթից եւ Սելենա Գոմեսից հետո):
Քիմն արագորեն փորձել է վերադարձնել բաժանորդներին՝ Twitter-ում բաց լուսանկար հրապարակելով: Բայց, դատելով մեկնաբանություններից, առայժմ դա չի օգնում:



© NEWS.am STYLE