«Եվրատեսիլ 2017». Ուկրաինան ներկայացրել է մրցույթի գովազդային հոլովակը

16:28   28 ապրիլի, 2017

Շատ շուտով Կիեւում կմեկնարկի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է Արծվիկը՝ Fly with me երգով:

Եվ այսպես, թարմ նորություններ մրցույթի մասին: Ուկրաինան ներկայացրել է «Եվրատեսիլ 2017» մրցույթի գովազդային հոլովակը: Տեսանյութը հրապարակվել է Ուկրաինայի Twitter-ի պաշտոնական էջում:
Հոլովակը կոչվում է Come to Ukraine to celebrate diversity («Եկեք Ուկրաինա՝ տոնելու բազմազանությունը»):
30 վայրկյան տեւողությամբ տեսանյութում «Голос.Дети» մրցույթի առաջին սեզոնի հաղթող Նաստյա Բագինսկայան կատարում է Շակիրայի երգերից մեկը:



© NEWS.am STYLE