Sculpture massage. հրաշագործ «ֆիթնես»՝ դեմքի համար

18:31   2 մայիսի, 2017

Երեսունս հազիվ լրացած՝ սկսեցի խելակորույս կնճիռներ փնտրել դեմքիս: Ինչպես շատ կանանց մոտ, իմ ենթագիտակցության մեջ նույնպես կար այն վախը, որը բնորոշ է շատերին. վախ՝ նայել հայելու մեջ եւ հարթ ու ձիգ մաշկի փոխարեն տեսնել հին եգիպտական ձեռագիր ու եփած խնձոր հիշեցնող ինչ-որ բան: Խոստովանում եմ, այդ օրվանից անցել է ամբողջ 8 տարի (սարսափելի է խոստովանել), իսկ վախը գնալով ավելի ուժեղ է դառնում: Այն հաղթահարելու միջոցներից մեկը, բացի «ես ամենագրավիչն եմ» մանտրայից, դարձել է «երիտասարդացնող խնձորի» որոնումը բյութի շուկայի բազմաթիվ առաջարկների մեջ: Իմ վերջին հայտնագործություններից մեկը դեմքի երիտասարդացնող մերսումն է՝ sculpture massage:

Այդ զարմանալի գործողությունը կարելի է փորձել Hermitage Beauty House-ում: Hermitage Beauty House-ի մասնագետի քնքուշ, բայց ուժեղ ձեռքերը դեմքի հետ անհավանական մանիպուլյացիաներ են անում: Սեփական փորձից կարող եմ ասել, որ արդյունքը նկատելի է առաջին պրոցեդուրայից անմիջապես հետո: Մերսումը բավական ինտենսիվ է: Այնպիսի տպավորություն է, թե ձեր դեմքը վերածվել է խմորի, որն ակտիվորեն հունցում են: Հազարավոր փոքրիկ զինվորիկներ, կարծես, ամուր շարքով քայլում են ձեր դեմքի մկանների վրայով, անգամ այնպիսինների, որոնց գոյության մասին դուք չեք էլ գլխի ընկել: Ընդ որում՝ ոչ մի ցավոտ զգացողություն կամ դիսկոմֆորտ դուք չեք էլ զգում, այն ներառում է նաեւ կետային մերսման տարրեր, որն օգնում է թուլանալ:

Sculpture massage-ի մեթոդն ընդգրկում է դեմքի 57 եւ վզի ու դեկոլտեի 44 մկան: Պրոցեդուրան, որն սկսվում է երկշերտ մաքրումից, վերբեռնում է գործնականում բոլոր համակարգերը՝ նյարդային, արյունատար, ավշային: Յուրօրինակ «դեմքի ֆիթնեսի» շնորհիվ մկանները սկսում են ակտիվ աշխատել եւ պահպանել դեմքի օվալը:

Իմ դեպքում առաջին պրոցեդուրայից հետո մի թեթեւ բարձրացան այտոսկրերը, մաշկը նկատելիորեն հարթվեց եւ ներքին փայլ ստացավ: Hermitage Beauty House-ի մասնագետն արդյունքի համար խորհուրդ է տալիս 8-10 պրոցեդուրա՝ կապված մաշկի վիճակից: Ոչ մի հակացուցում չկա: Մերսման ժամանակ օգտագործվում են շվեյցարական հակաալերգիկ Alpeor կոսմետիկ միջոց: Արդյունքը պահպանվում է 6 ամսից մինչեւ մեկ տարի:

Hermitage Beauty House-ի մասնագետի խոսքով՝ մերսումը կարող է որոշ դեպքերում փոխարինել «գեղեցկության» ներարկումներին կամ հնարավորինս հեռացնել դրանց կիրառումը:

Գործողության արժեքը սկսում է 11 հազար դրամից:

Յուլյա Վարդանյան



© NEWS.am STYLE