Գվինեթ Փելթրոուն ու Աննա Վինտուրը կներկայացնեն նոր՝ Goop ամսագիրը

18:27   28 ապրիլի, 2017

Իզուր չէ, որ այս կնոջ մասին նկարահանել են «Սատանան Պրադա է հագնում» ֆիլմը: Աննա Վինտուրի էներգիան անսպառ է:

Ըստ WWD-ի՝ ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրն ու դերասանուհի Գվինեթ Փելթրոուն որոշել են նոր՝ Goop ամսագիրը հրատարակել: Առաջին համարը վաճառքի կհանվի սեպտեմբերին:

Goop-ը Գվինեթի բիզնես-նախագիծն է: Ներկայում նախագիծը ներառում է կայք եւ կոսմետիկայի շարք: Իսկ սեպտեմբերից Condé Nast հրատարակչությունը լույս կընծայի համանուն ամսագիրը: Այն պարբերական բնույթ չի ունենա, իսկ հետաքրքրությունների շրջանակն ավելի լայն կլինի, քան պարզապես նորաձեւությունը:


«Ես Գվինեթին վաղուց գիտեմ, նա հրաշալի ճաշակ ունի եւ իր յուրահատուկ տեսլականը: Goop-ը հրաշալի նախագիծ է: Վստահ եմ, որ Գվինեթը կկարողանա նոր բան ներդնել ընկերությունում եւ թիմի լիարժեք անդամը կդառնա»,- համագործակցությունը մեկնաբանել է Աննա Վինտուրը:



© NEWS.am STYLE