Դեն Բիլզերյանը մարիխուանայի ջերմոցում լուսանկարվել է ընկերուհու հետ

17:42   28 ապրիլի, 2017

«Պոկերի արքա», կանանց, ալկոհոլի, զենքի եւ էքստրեմալ սպորտի սիրահար Դեն Բիլզերյանն ընկերուհու հետ լուսանկարվել է մարիխուանայի ջերմոցում: Արդեն մեկ տարի է՝ Սոֆիա Բեւեռլիին հայ միլիոնատիրոջ հարսնացուն են համարում:

Աղջկա մասին հայտնի է միայն, որ նա շատ է սիրում կենդանիների, չնայած նրա միկրոբլոգում միայն իր ու Դենի լուսանկարներն են, իսկ մեկնաբանություններում օգտատերերը միաձայն պնդում են, որ աղջիկը շուտով Բիլզերյանի կինն է դառնալու:


Դենն Instagram-ում Սոֆիայի հետ լուսանկար է հրապարակել: Զույգը կեցվածք է ընդունել ջերմոցում` մարիխուանայի ֆոնին:

Հավանաբար, երեկ Սոֆիայի տարեդարձն էր, քանի որ լուսանկարի տակ Դենը շնորհավորական գրություն է թողել:



© NEWS.am STYLE