Հինգ մթերք, որոնք տաք թավային անգամ մոտեցնել չի կարելի

13:33   8 հունիսի, 2017

ԼՈԼԻԿ. Կանացի գեղեցկության ու առողջության համար այդքան անհրաժեշտ մագնիում ու ցինկ միկրոտարրերն առատորեն պարունակվում են հում լոլիկում։ Բայց հենց այդ բանջարեղենն «ամուսնանում է» շիկացած թավայի ու դրա վրա լցվող տաք ձեթի հետ, կորցնում է այդ նյութերի 100 տոկոսը։

ՔԱՂՑՐ ՊՂՊԵՂ. Կարմիր, դեղին, կանաչ՝ այս բանջարեղենը պարզապես չեմպիոն է վիտամին С-ի պարունակությամբ, որի խտությունը տաքացնելուց հետո, ավաղ, քառակի կրճատվում է։

ՍԽՏՈՐ. Հում սխտորի մեջ С, PP ու B խմբի վիտամինները, այդ թվում՝ խոլինը, պարզապես «կյանքի ուրախությունն» են տոնում, սակայն ջերմային մշակման ժամանակ սխտորի օգտակար նյութերի 70 տոկոսն անմիջապես վերանում է։

ԲՐՈԿՈԼԻ. Այս բանջարեղենը չեմպիոն է А, С վիտամինների ու կալցիումի պարունակությամբ։ Բայց բավական է այն թեկուզ նվազագույն ջերմային մշակման ենթարկեք (էլ չասենք լիարժեք եփելու մասին), դրա օգտակարությունը 40 տոկոսով կնվազի։

ԲԱԶՈՒԿ. Եվս մեկ չեմպիոն բանջարեղենի շարքում, բայց դրանում պարունակվող ֆոլաթթուն, որը ծայրահեղ անհրաժեշտ է արյունատար ու իմունային համակարգերի ճիշտ աճի ու զարգացման համար, «տաք միջավայրում» հայտնվելիս անմիջապես 30 տոկոսով նվազում է:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE