ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   29 ապրիլի, 2017

ԽՈՅԵՐ 

Այսօր սիրային հարաբերություններում սովորեք զիջող եւ դիվանագետ լինել, եւ պետք չէ նման տակտիկան ընդունել որպես նահանջ: Սերը նման է վալսի. սկզբում քայլ է անում զուգընկերներից մեկը, ապա գալիս է մյուսի հերթը:

ՑԼԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս մտածել այն հարցի շուրջ, թե ինչ եք պատրաստ անել հանուն ձեր սիրելիի: Գուցե դա չափից դուրս շա՞տ է: Դուք պետք է հասկանաք՝ արդյո՞ք սիրելիի համար դեմ չեք գնում ձեր սկզբունքներին, հպարտությանը կամ այլ զոհողությունների: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

 Անձնական կյանքում մեծ փոփոխություններ են սպասվում, որոնք արդեն այնքան տեսանելի եւ շոշափելի են, որ այսօր դուք հնարավորություն կունենաք որոշ բաներ իմանալ ապագայի վերաբերյալ: Դա կարող է լինել աղոտ կանխազգացում կամ հաշվարկ: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի հետ տհաճ խոսակցություն է սպասվում: Անշուշտ, ե’ւ դուք, ե’ւ նա միմյանց մեղադրելու շատ փաստեր ունեք, որոնք կփորձեք բարձրաձայնել: Սակայն այսօր աստղերը ձեզ հուշում են ոչ թե ուշադրություն դարձնել, թե ինչ է խոսում զուգընկերը, այլ ինչպես է խոսում: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր որքան էլ ձգտեք սիրելիի հետ կրքոտ հարաբերությունների եւ շփման, ամենայն հավանականությամբ, դրանք չեն արդարացնի ձեր սպասումները: Եվ պատճառը կրքի բացակայությունը չէ, այլ այն, որ բացի սիրո մասին խոսելուց, զրուցելու այլ թեմաներ կունենաք: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք գործնականում կկարողանաք գնահատել, թե ինչ է նշանակում հակադիր բեւեռների միասնություն: Անձնավորությունը, որը ձեզ դուր է գալիս, այսօր ամեն ինչ հակառակ ձեզ կանի: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են կարգավորել անձնական կյանքը: Արդյո՞ք ամեն ինչ չափից դուրս խճճված չէ սիրելիի հետ հարաբերություններում: Հնարավոր է՝ դա տեղի է ունենում այն պատճառով, որ դուք ամեն ինչ թողել եք ինքնահոսի եւ չեք ցանկանում կշռադատված որոշումներ կայացնել: 

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփման մեջ հակված կլինեք կամակորության: Ինչ-ինչ քայլեր կամ արարքներ, որոնց վաղը դուք սովորական կնայեք, այսօր ձեզ համար կարող են դժգոհությունների պատճառ դառնալ: Աստղերը ձեզ հուշում են, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, եւ սիրելիի համբերությունն անսպառ չէ: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր փորձեք լինել մարդաշատ վայրում եւ հենց այնտեղ, որտեղ դուք պահանջված եք: Դուք կկարողանաք ձեզ իսկապես երջանիկ զգալ, իսկ երջանկությունը վարակիչ  է եւ գրավում է մարդկանց: 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը ձեզ հաճելիորեն կզարմացնի: Հնարավոր է՝ նա այնպիսի բան անի, որը կստիպի ձեզ հպարտանալ իրենով: Կամ էլ դուք ձեր սիրելիին կտեսնեք նոր լույսի ներքո, ինչը ձեզ կհիացնի: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեզ թվում է՝ սիրելիի հետ հարաբերություններում պակասել է կիրքը՞: Պետք է հիշել, որ կյանքում էլ սովորական օրերն են ավելի շատ լինում, քան տոները եւ ընդամենը պետք է զարկ տալ երեւակայությանը եւ նախաձեռնողականություն դրսեւորել:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք պետք է հետեւեք նրան, որպեսզի լեզուն մտքից առաջ չընկնի: Ավելի լավ է այսօր տգետ թվալ սիրելիին, քան վաղը մեղադրել ինքներդ ձեզ թեթեւամտության եւ անզուսպ լինելու մեջ:



© NEWS.am STYLE