Ելիզավետա Կաչուրակը՝ ռուսական «Ձայնը» նախագծի հաղթող

01:18   29 ապրիլի, 2017

Ավարտվեց ռուսական «Голос Дети» հեռուստանախագծի եզրափակիչը, որտեղ Վալերի Մելաձեի, Նյուշայի ու Դիմա Բիլանի սաները, թվով վեց հոգի, պայքարում էին իրար հետ, որպեսզի ընտրվի լավագույնը։

Եզրափակիչը երկու փուլով է անցել, առաջինից երկրորդ փուլ են անցել երեք մասնակիցներ։

Նախագծի հաղթող է ճանաչվել Ելիզավետա Կաչուրակը՝ Դիմա Բիլանի թիմից։

Եզրափակիչում Ելիզավետա Կաչուրակի հետ միասին պայքարում էին Դենիզա Խեկիլաեւան՝ Վալերի Մելաձեի թիմից, ու Ալինա Սանսիզբայը՝ Նյուշայի թիմից։

 



© NEWS.am STYLE