«Թվին Փիկս»-ի առաջին թրեյլերը հայտնվել է համացանցում

09:33   29 ապրիլի, 2017

Twin Peaks -ի Youtube ալիքում հայտնվել են Twin Peaks հանրահայտ սերիալի շարունակության կադրերը։ Ֆիլմը այս տարվա ամենասպասված պրեմիերաներից մեկն է։ Նախագիծը կհայտնվի մայիսի 21-ին, իսկ ֆիլմը նկարահանել է Դեւիդ Լինչը, որը 27 տարի անց վերադարձել է այդ սերիալի աշխատանքներին։

Լինչը 90-ականներին նկարահանել էր սերիալի առաջին եթերաշրջանն ու երկրորդի կեսը։ Նրա հեռանալուց հետո սերիալը կորցրել էր վարկանիշը, բայց հիմա ShowTime-ն աշխուժացրել է նախագիծը։
Առաջին թրեյլերում Լինչը ցույց չի տվել ֆիլմի հերոսներին՝ պահպանելով խորհրդավոր մթնոլորտ։ Տեսահոլովակի կադրերը ցույց են տալիս Թվին Փիքս քաղաքի տեսարանները ՝ոստիկանական բաժանմունքը, սրճարանը, մառախլապատ սարերը․․․ Ոչ մի դերասան, բացառությամբ ինչ -որ մեկի ոտքի, որը ջրափոսի մեջ է մտնում, կադրում չի հայտնվում։


Լինչը ֆիլմում բազմաթիվ աստղերի է ներառել՝ Նաոմի Ուոթս, Մոնիկա Բելուչի, Ջենիֆեր Ջեյսոն Լի, Թիմ Ռոթ, Մայքլ Սերա, Ջեյմս Բելուշի, Քայլ ՄաքԼոքլեն, Շերիլ Լի, Մեդկեն Էմիկ:



© NEWS.am STYLE