Իրինա Շեյքը ցույց է տվել իր կազմվածքը ծննդաբերությունից հետո

12:05   29 ապրիլի, 2017

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը մարտի վերջին լույս աշխարհ բերեց իր դստերը, ում սիրեցյալի` բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերի հետ, Լեա դե Սեյն է անվանել (երեխայի ամբողջական անունը Լեա դե Սեյն Շեյք Կուպեր է):

Ի ուրախություն Instagram-ի հետեւորդների, որոնք 8 միլիոն են, Իրան լուսանկար է տեղադրել` ցույց տալով ծննդաբերությունից հետո իր կազմվածքը: Լուսանկարում մոդելը բիկինիով է։

Իսկ հետո ավելի հետաքրքրիր է դառնում՝ 31-ամյա մոդելն իր Instagram-ում հրապարակել է մի լուսանկար, որտեղ նրա ձեռքին հեռախոս է, գովազդելով բրիտանա- իսրայելական Sirin Labs ընկերության Solarin սմարթֆոնը։

«Կատարյալ գաղտնիություն ամենուրեք, ուր ես գնում եմ աշխարհի ամենաանվտանգ հեռախոսով»,- այսպես է իր լուսանկարը ստորագրել ռուս սուպերմոդելը։



© NEWS.am STYLE