Անդրե Աղասին եւ 4000 դոլարանոց զգեստով Շտեֆի Գրաֆը՝ Լաս Վեգասում գալա երեկույթին

11:02   29 ապրիլի, 2017

Քսանհինգ տարի առաջ այս զույգը թենիսի կորտերը հազարավոր մասերի էր պատառոտում։

Ահա, թե ինչ տեսք ունեին այն ժամանակ չեմպիոնները։ Հիասքանչ են։

Հանրահայտ թենիստիստները նույնիսկ հիմա, Անդրեն՝ 46, իսկ Շտեֆին՝ 47 տարեկանում, խաղում են թենիս բացառապես իրար հետ ու բացառապես բարեգործական նպատակներով։
Իսկ, ահա, երեկ երեկոյան, Անդրե Աղասին ու Շտեֆի Գրաֆը ներկա են գտնվել Լաս Վեգասում կազմակերպված բարեգործական գալա երեկույթին։ 21st Annual Power of Love Gala երեկույթը նվիրված էր դրամահավաքին՝ Ալցհեյմերով հիվանդներին օգնելու համար։

Շտեֆին Naeem Khan ապրանքանիշի 4000 դոլարանոց զգեստով է: 

Ի դեպ, զույգն ունի երկու երեխա՝ 15-ամյա Ջադեն Գիլը ու 12-ամյա Ջազ Էլին։


Աղբյուր՝  Daily Mail
Լուսանկարներ՝ Wenn, REX, Shutterstock, EPA



© NEWS.am STYLE