Իվետա Մուկուչյանն իր նոր տեսահոլովակի մասին

12:23   29 ապրիլի, 2017

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը երեկ ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Ամենա-ամենա» երգի հիման վրա: Երգի խոսքերի հեղինակները Նարեկ Հովսեփյանն ու Արտյոմ Մանուկյանն են, երաժշտության հեղինակ՝ Իվետա Մուկուչյան: Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Բեռլինում եւ Հայաստանում:
Իվետա Մուկուչյանի խոսքով՝ երգը հնարավորություն կտա մտածելու այն մասին, թե ինչ են մարդիկ գտնում կամ կորցնում կյանքի արագաշարժ ընթացքում: «Յուրաքանչյուրս ամեն օր ավելիին է ձգտում, մենք փորձում ենք գտնել ամենալավը, ամենաշքեղը, ամենամեծը, այդ իսկ պատճառով հաճախ նույնիսկ չենք նկատում այն, թե ինչ ունենք: Շատ շուտ սկսում է չբավարարել այն, ինչի մասին երազել ու հասել ենք: Ու արդյունքում չի երջանկացնում այդ ամենը: Սրանք այն հարցերն են, որոնց մասին ցանկացա անդրադառնալ»,- նշում է Իվետա Մուկուչյանը՝ հավելելով, որ երգում շատ աղջիկներ իրենց կկարողանան գտնել:

Նրա խոսքով՝ «Ամենա»-ն նոր հաղորդագրություն ունի իր մեջ՝ իր էներգիտակայով, փոխանցած տրամադրությամբ, իմաստով: «Այդ պատճառով փորձեցի տեսահոլովակում ներկայանալ ամենատարբեր կերպարներով, տրամադրություններով, քանի որ ինչպես բոլորը, ես էլ եմ անցել սոցիալական միջավայրին հարմարվելու, ադապտանալու փուլով եւ հստակ գիտակցում եմ, թե ով եմ ես այսօր եւ ով եմ ուզում լինել ապագայում»,-նշում է նա: 

Ի դեպ, տեսահոլովակի որոշ հատվածներ նկարահանվել են Բեռլինում, մյուսները՝ Հայաստանում:



© NEWS.am STYLE