Էմիլի Ռատաժկովսկին, Դեւիդ Գետտան, Ժասմին Տուկսն ու այլք Լաս Վեգասում՝ Intrigue Nightclub-ի երեկույթին

15:09   29 ապրիլի, 2017

Անվերջ կարելի է նայել այրվող կրակին, հոսող ջրին ու Էմիլի Ռատաժկովսկուն։


25-ամյա մոդելը, որն օրերս նկատել են Նյու Յորքում DKNY գովազդարշավի շրջանակում նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ,  այցելել է Intrigue Nightclub երեկույթը Լաս Վեգասում։  Ակումբը տոնել է 1-ամյակը:

 

Ու Էմիլիից բացի միջոցառմանը ներկա էին մոդելներ Նադին Լեոպոլդը ու Ժասմին Տուկսը (Ժասմինը Victoria’s Secret-ի վերջին ցուցադրության ժամանակ ներկայացրել է հանրահայտ Fantasy bra -ն)։


Ահա եւ աղջիկները միասին են VIP սեղանի շուրջ։


Ժասմին Տուկս


Նադինն ու Ժասմինը հանրահայտ DJ Դեւիդ Գետտայի հետ


Դեւիդ Գետտան ու դերասան Տայսոն Բեֆորդը


Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Getty, REX, Shutterstock, EPA



© NEWS.am STYLE