Ալեքսիս Օհանյանը Snoop Dogg-ի հետ լուսանկար է հրապարակել

14:03   29 ապրիլի, 2017

Ալեքսիս Օհանյանը հյուրընկալվել է հանրահայտ ռեփեր Snoop Dogg-ի GGN հաղորդմանը, որտեղ կայքի հիմնադիրը պատմել է, թե ինչպես է սկսել բիզնեսը, նաեւ խոսել Թրամփի իմիգրացիոն քաղաքականության մասին։

Իր Instagram -ում Ալեքսիսը հրապարակել է լուսանկար երաժշտի հետ՝ նշելով, որ ռեփերը նաեւ իր կայքի ներդրողներից է։


«Բեքսթեյջ GGN –ից՝ Reddit-ի լավագույն ներդրողի հետ։ Տեսագրությունը շուտով կհայտնվի»- այսպես է ստորագրել լուսանկարը Ալեքսիսը։


Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայտնի է դարձել, որ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը իրենց առաջնեկին են սպասում։ Այս մասին հայտնել է Սերենան իր Snapchat –ում՝ հրապարակելով լուսանկար, որտեղ դեղին լողազգեստով է: Սակայն, պարզվում է, Սերենան այդ մասին պատահաբար է հայտնել։



© NEWS.am STYLE