Գեղեցիկ պար VARDA-ից՝ իր մոսկովյան ակումբում կանանց երեկույթին

17:03   29 ապրիլի, 2017

VARDA-ն, ինչպես հայտնի է, պարելուց բացի նաեւ հաջողակ բիզնեսվումեն է։ Նա կանացի ակումբ ունի Մոսկվայում, որտեղ երեկ աղջիկների երեկույթ էր կազմակերպել։
Պարուհին իր Instagram-ում հրապարակել է երկու տեսահոլովակ, որտեղ երեւում է, թե ինչպես է շատ զգայական պար կատարում։

«Ես պարզապես սիրում եմ սիրել։ Սա է ամբողջ գաղտնիքը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր երեկ եկել էին մեր հավաքույթին»,- այսպես է ստորագրել տեսահոլովակներից մեկը աղջիկը։

A post shared by VARDA (Martyrosyan Vardanush) (@varda_varda) on

A post shared by VARDA (Martyrosyan Vardanush) (@varda_varda) on

Հիշեցնենք, որ ավելի վաղ VARDA-ն Ru.TV -ի հաղորդումներից մեկի ժամանակ ասել էր․ «Pole-dance-ում ես մի փոքր պատահական հայտնվեցի՝ 15 տարեկանում: Այդ ժամանակ դա կոչվում էր մերկապար, բայց pole-dance-ը մաքուր ակրոբատիկա է, ոչ թե մերկապար: Տանը գիտեին, որ ես պարում եմ, բայց գիտեին նաեւ, որ չեմ մերկանում: Pole-dance-ը վուլգար չէ, այնտեղ կա, իհարկե, սեքսուալություն, բայց այն համապատասխանում է պարի կոնցեպտին: 15 տարեկանից ես սկսեցի առանձին ապրել, իսկ հետո դարձա pole-dance-ի Ուկրաինայի, ապա՝ Ռուսաստանի չեմպիոն: Սկզբում ինձ դժվար էր, քարկոծվում էի ամեն կողմից, բայց հետո կարողացա նվաճել իմ ժողովրդի եւ մյուսների սերն ու համակրանքը»։



© NEWS.am STYLE