Սիարան երկրորդ անգամ մայրացել է

13:03   29 ապրիլի, 2017

Սիարան երկրորդ անգամ մայրացել է։ 31-ամյա երգչուհին իր Instagram-ի բաժանորդներին հայտնել է ուրախալի նորությունը.  լույս աշխարհ է եկել նրա դուստրը, որին Սիեննա են կոչել։


«Սիրելի Սիեննա Փրինցես Ուիլսոն, կարեւոր չէ, թե ինչ մեծ կլինեն ալիքները, մենք միշտ կպահպանենք քո հանգստությունը փոթորկի ժամանակ։ Մենք սիրում ենք քեզ։ Սիրով՝ մայրիկ ու հայրիկ։ 19։03։ Երեք կիլոգրամ ու 400 գրամ»,- ստորագրել է հրապարակած «օվկիանոսային» լուսանկարը Սիարան։


Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսի 6-ին Սիարան ամուսնացել է Ռասել Ուիլսոնի հետ։ Հոկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ ամուսինները սպասում են իրենց առաջնեկին։



© NEWS.am STYLE