Սեքս, ինտրիգներ ու հումոր. «Լենինգրադ» խմբի տեսահոլովակը 4 միլիոնից ավելի դիտում է գրանցել 2 օրում

18:49   29 ապրիլի, 2017

Երկու օր առաջ «Լենինգրադ» խումբը ներկայացրել է «Էքստազ» երգի մահացու տեսահոլովակը։
Տեսահոլովակում գլխավոր դերերը կատարել են Սվետլանա Խոդչենկովան ու Անտոն Ֆիլիպենկոն, իսկ ռեժիսորը Աննա Պարմասն է. նա «Լենինգրադ»-ի համար նկարահանել էր նաեւ «Էկսպոնատ» ու «В Питере – пить» երգերի տեսահոլովակները։

Տեսահոլովակն արդեն ավելի քան 4 միլիոն դիտում է ունեցել Youtube–ում։
Ավելի վաղ Շնուրովը ասել էր, որ «Լենինգրադի» նոր տեսահոլովակը դուրս է գալիս սովորական ձեւաչափերի ու ստանդարտների սահմաններից։ «Այս անգամ այն տեւելու է 11 րոպե, մենք մոտենում ենք մեծ կինոյի ձեւաչափին»։

«Սա երկու Ռուսաստանների բախում է։ Մեկը, որը Ռուսաստանից հեռացել է 20 տարի առաջ ու պատահաբար է վերադարձել, իսկ մյուսն աշխատում է ավտոլցակայանում»,- ասել է երաժիշտը տեսահոլովակի մասին խոսելիս։ Նրա խոսքով, չնայած տեսահոլովակում կան անկողնային տեսարաններ, դրան 18+ սահմանափակում չի տրվի։ «Ես առաջին պոռնոգրաֆիան առաջին դասարանում եմ տեսել։ Ու բոլորովին չեմ զղջում դրա համար»,- բացատրել է Շնուրովը։



© NEWS.am STYLE