Քիրսթեն Դանսթը նշում է 35-ամյակը. դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք արժե դիտել այսօր

12:08   30 ապրիլի, 2017

Ամերիկացի հայտնի դերասանուհի Քիրսթեն Դանսթն այսօր՝ ապրիլի 30-ին, դարձավ 35 տարեկան: Քիրսթենը շատ վաղ տարիքից է սկսել նկարահանվել, եւ ինչպես շատ դերասանուհիներ՝ նա եւս սկսել է մոդելային կարիերայից, որից հետո առաջարիկ է ստացել նկարահանվելու ֆիլմերում: Նրան շատերը հավանաբար կհիշեն «Սարդ մարդը» ֆիլմի շնորհիվ, որտեղ դերասանուհին մարմնավորում էր գլխավոր հերոսի ընկերուհուն՝ Մերի Ջեյնին:

Դանսթը տարբեր ժանրերում է նկարահանվել՝ կատակերգություններում, դրամաներում եւ ֆանտաստիկ կինոնկարներում, իսկ 2001 թ-ին նա բացահայտեց նաեւ իր երգելու ունակությունները՝ նկարահանվելով «Հաղթահարիր դա» ֆիլմում:

Ինչ վերաբերում է Քիրսթենի անձնական կյանքին՝ 2016 թ-ին նա սկսեց հանդիպել դերասան Ջես Փլեմոնսի հետ: Զույգի նշանդրեքը կայացավ այս տարի:

Սակայն այսօր Քիրսթենի անձնականը թողնենք մի կողմ: Կիրակին ավելի հետաքրքիր կարելի է դարձնել դերասանուհու մասնակցությամբ լավագույն ֆիլմերը դիտելով: NEWS.am STYLE-ն առանձնացրել է դրանցից 5-ը:

«Հարցազրույց վամպիրի հետ»

«Սարդ մարդը»

«Մոնա Լիզայի ժպիտը»

«Զուգահեռ աշխարհները»

«Բոլոր լավ բաները»



© NEWS.am STYLE