Սեւ ու սպիտակ ֆոտոպատմություն. Անջելինա Ջոլի

18:02   30 ապրիլի, 2017

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ լուսանկարներն այսօր հաճախ ավելի վառ են, քան իրականությունը: Սակայն ոչ միշտ է այդպես եղել. ժամանակին սեւն ու սպիտակը միակ գույներն էին, որոնցով մարդն «անմահանում էր» լուսանկարներում: Եվ չնայած տարիների ընթացքում ավելացել են նոր ու վառ գույներ՝ լուսանկարիչները մինչ օրս դիմում են սեւ ու սպիտակ երանգների մոգական ուժին:

Համաձայնեք, որ այս երկու երանգները կարող են ավելի շատ բան պատմել լուսանկարի, մարդու էության եւ հույզերի մասին, քան աշխարհի ամենավառ գույները:

NEWS.am STYLE-ն առաջարկում է 10 լուսանկարների միջոցով հետեւել հոլիվուդյան գեղեցկուհի Անջելինա Ջոլիի ամենաէմոցիոնալ կերպարներին: Եւ այսպես՝ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ջոլիի սեւ ու սպիտակ ֆոտոպատմությունները:



© NEWS.am STYLE