Յակուբովիչի սկանդալը «Աէրոֆլոտի» աշխատակիցների դեմ (վիդեո)

17:39   2 ապրիլի, 2013

Ռուսական հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը չվերթի ուշացման պատճառով «Աէրոֆլոտ»-ի ներկայացուցիչների դեմ սկանդալ է հարուցել:

Ըստ NEWS.ru-ի, միջադեպը տեղի է ունեցել մարտի 15-ին, սակայն ականատեսը որոշել է տեսանյութը համացանցում տեղադրել միայն այսօր: Մոսկվա-Հոշիմին չվերթը մի քանի անգամ հետաձգել են ավելի ուշ ժամի՝ պատճառաբանելով ուղեբեռի բեռնաթափման հետ կապված խնդիրներով: Երեք ժամ սպասելուց հետո ուղեւորներն աստիճանաբար սկսել են վրդովվել: Շուտով նրանց է միացել նաեւ Լեոնիդ Յակուբովիչը, ով նույն չվերթի ուղեւոր էր: Օդանավակայանի աշխատակիցների հետ ոչ մի կապ չի եղել: Արդյունքում, հաղորդավարը չի կարողացել զսպել իրեն եւ հարձակվել է խեղճ մենեջերների վրա: Մանրամասները՝ տեսանյութում:



© NEWS.am STYLE