ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   1 մայիսի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր հակացուցված է մտածել ապագայի մասին: Սիրելիի հետ վայելեք ձեր յուրաքանչյուր օրը, գեղեցիկ ներկան, բայց պետք չէ մտածել վաղվա օրվա մասին:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար շատ կարեւոր կլինի գիտակցել, որ նա ձեզ պետք է, որ ձեզ հետաքրքրում է նրա կարծիքը: Եթե ուշադիր չլինեք նրա հանդեպ, հնարավոր է՝ ձեր հարաբերություններում խնդիրներ առաջանան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր գումարը կարող է լարել ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունները: Հնարավոր է՝ դրա պատճառով վեճեր ունենաք: Ամեն ինչ արեք, որպեսզի նման բան տեղի չունենա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դժվարությամբ կհամակերպվեք ձեր անձնականին առնչվող որեւէ հարցի հետ: Սակայն դա պետք է անել եւ առաջ շարժվել՝ ինչ խոչընդոտներ էլ, որ առաջանան ձեր երջանկության ճանապարհին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ամեն ինչ կանի, որպեսզի դուք նրան հնարավորինս շատ ուշադրություն դարձնեք: Դա նրա համար շատ կարեւոր կլինի եւ նա պատրաստ է դիմել ցանկացած հնարքի, այնպես որ՝ պատրաստ եղեք խենթությունների:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ապացուցեք ձեր սիրելիին, որ դուք լավագույնն եք, որ ձեզանից ավելի թանկ գանձ նա երբեք չի գտնի: Միայն այդպես նա ձեզ կգնահատի այնպես, ինչպես դուք եք ցանկանում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ տխուր կլինի եւ միայն դուք կկարողանաք բարձրացնել նրա տրամադրությունը: Եղեք հնարավորինս հոգատար եւ ուշադիր եւ կզգաք, թե որքան ավելի մեծ հոգատարությամբ նա ձեզ կպատասխանի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կմրսի: Ծածկեք նրան որեւէ տաք բանով, օրինակ՝ ձեր բաճկոնը նրան առաջարկեք, բայց զգույշ եղեք, որպեսզի ինքներդ էլ չմրսեք, այլապես հետո էլ նա ձեզ ստիպված կլինի տաքացնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր կցանկանաք խաղալ ձեր սիրելիի նյարդերի հետ: Դուք մկան դերում կլինեք, իսկ նա՝ կատվի: Բայց եթե նրան հանկաչծ դուր չգա իրեն բաժին հասած կերպարը, վեճերից չեք խուսափի…

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր ընկերական հարաբերությունները մեկ այլ՝ ավելի կարեւոր փուլ կանցնեն: Լավ առիթ է, որպեսզի միասին գնաք կինո, կամ համերգ: Մոռացեք նախասիրությունների մասին, պարզապես աշխատեք լավ ժամանակ անցկացնել միմյանց ներկայությամբ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ցանկություն կունանա նայել ձեր լուսանկարները, ընդ որում՝ նա կպագհանջի, որ ցույց տաք ձեր՝ տարբեր ժամանակաշրջանների լուսանկարները: Եթե դուք նման ցանկություն չունեք, պարզապես ասեք, որ տվյալ պահին ֆոտոալբոմը ձեզ մոտ չէ:

ՁԿՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ հոգնել եք կայունությունից: Բայց պետք չէ դժգոհել. համնայն դեպս կայուն հարաբերություններ ունենալն ավելի լավ է, քան անկայուն եւ ոչ հստակ:

Junona.org



© NEWS.am STYLE