Երեւանյան ազդ. ուր գնալ այս շաբաթ

14:10   1 մայիսի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է ձեզ ծանոթացնել մեր մայրաքաղաքի նշանակալի իրադարձություններին:
Այսպիսով, ինչի՞ն ենք ուշադրություն դարձրել այսօր եւ ի՞նչ եք խորհուրդ տալիս դիտել, լսել կամ ուր այցելել:

Մայիսի 3-ին, ժամը 20:00-ին Cafesjian-ում կկայանա Թանի Էկանայակիի (Շրի Լանկա/Մեծ Բրիտանիա, դաշնամուր) մենահամերգը: Դաշնակահարուհին կկատարի իր ստեղծագործությունները, որոնցից երեքը՝ առաջին անգամ:

Դարձյալ մայիսի 3-ին դերասան եւ ռեժիսոր Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնում (Մարշալ Բաղրամյան 3) տեղի կունենա նրա՝ «Ճտերն աշնանն են հաշվում» նոր բեմականացման պրեմիերան: Դերերում հանդես են գալիս Նարեկ Դուրյանը, Վարուժան Մանուկյանը, Գրիգոր Հակոբյանը, Ռաֆայել Երանոսյանը, Թամարա Պետրոսյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ այլք:

Մայիսի 6-ին, ժամը 20.00-ին Loft-ում հանդես կգա Stap Band-ը, եւ եթե ջազի, բլյուզի, սոուլի սիրահար եք, կարող եք այցելել՝ լսելու Աննա Խաչատրյանի վոկալն ու նրա թիմին:

Իսկ սա արդեն մեգաիրադարձություն է, եթե, իհարկե, տոմս ունեք: Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 8-ին, ժամը 19:30-ին տեղի կունենա Տիգրան Համասյանի համերգը: Կարծում եմ՝ նա գովազդի կարիք չունի, եւ մենք չէ, որ պետք է գնահատեք, թե ինչ մեծության աստղ է նա:

Երեւանում մայիսի 5-ին եւ 6-ին գինու օրեր կանցկացվեն՝ ժամը 19:00-ից մինչեւ  23:00-ն: Միջոցառումները կանցկացվեն Սարյան փողոցում (Թումանյանի անկյունից մինչեւ Պուշկինի անկյուն): Այնպես որ, քաղաքի բնակիչներ եւ հյուրեր, եթե սիրում եք գինի, ուրեմն՝ առաջ...

Նշենք եւս երկու համերգի մասին. առաջինը՝ մայիսի 6-ին Empyray խմբի համերգն է Stop-ում: Նույն օրը El Chillout-ում տեղի կունենա լիակատար չիլաութ՝ ֆրանսիացի Սամի Վենցի մասնակցությամբ: 

Այնտեղ կլինի նաեւ մեգատաղանդավոր Supacooks դուետը (Live-ը բաց մի թողեք): 

Երաժիշտները կսկսեն համերգը ժամը 17:00-ին:



© NEWS.am STYLE