Իդեալական մատնահարդարում. ինչ ընտրել՝ դասակա՞ն, թե՞ կոմբինացված

20:44   6 մայիսի, 2017

Տատիկս իդեալական կնոջ երեք կանոն էր նշում: Նրա պատկերացմամբ՝ մեծատառով կնոջ կարգավիճակին համապատասխանելու համար հարկավոր է հետեւել երեք կանոնի՝ ունենալ խնամված հարթ մաշկ, թանկարժեք ներքնազգեստ եւ իդեալական մատնահրադարում:

Տատիկս հիմա 86 տարեկան է, բայց, հավատացեք, շարունակում է հետեւել այդ կանոններին: Նրա ձեռքերը, թեկուզ արդեն կնճռապատ, միշտ կատարյալ խնամված են, ամիսը երկու անգամ նա մատնահարդարում է եղունգները՝ պատելով բալի գույնի լաքով...
Ժամանակակից կնոջ համար այսօր խնամված ձեռքերն ու իդեալական մատնահարդարումը նույնպես առաջնահերթություն են: Բյութի-ինդուստրիան տեղում չի կանգնում՝ մշտապես նորարարություններ առաջարկելով:

Գործարար կնոջ, ով նաեւ մայր է եւ տնային տնտեսուհի, կյանքը թեթեւացրել է շուկայում, այսպես կոչված, «գել լաքի» ի հայտ գալը: Այն դիմանում է 2-3 շաբաթ եւ այդ ընթացքում իդեալական տեսք է ունենում:

Վերջին միտումները վկայում են այն մասին, որ «դասական մատնահարդարումը» հետին պլան է մղվում: Դրան փոխարինում է բոլոր տեսակետներից ավելի անվտանգ կոմբինացված կամ ապարատային մատնահարդարումը (նաեւ՝ պեդիկյուրը):

Luxio ընկերության մասնագետ Ալիսա Մուրադյանի խոսքով՝ «դասական մատնահարդարումը» հակացուցված է հայերին՝ չոր կլիմայի պատճառով:

«Թրջելու ժամանակ կուտիկուլան ուռչում է, արդյունքում՝ ավելի շատ է կտրվում, քան պետք է: Բացի այդ, չորության պատճառով դրանք սկսում են ճաքել ու փշրվել»,- ասում է Ալիսան: Բացի այդ, դասական մատնահրդարման դեպքում վարակվելու հավանականությունն ավելի մեծ է:

«Օրինակ, տարան, որտեղ թրջում են մատները, պետք է ստերիլացնել ամեն մի հաճախորդից հետո, ինչը մեր շատ սրահներում չի արվում»,- նշում է նա:

Անվտանգության եւ հիգիենայի առումով կոմբինացված կամ ապարատային մատնահարդումն ակնհայտ առավելություններ ունի եւ ավելի շատ է համապատասխանում հայաստանյան չոր եղանակին:

«Կոմբինացված մատնահարդարման դեպում (երբ ապարատով մշակելուց հետո նաեւ մկրատ կամ աքցան է օգտագործվում) ավելի քիչ է կուտիկուլա կտրվում, ինչի արդյունքում սկսում է նաեւ ավելի քիչ աճել, եւ մաշկն ավելի խնամված է դառնում: Իսկ ապարատային մատնահարդարումը հարմար է հաստ, չոր եւ զգայուն կուտիկուլաների համար»:

Մասնագետը նշում է անեւ, որ «գել լաքերի» օգտագործման դեպքում հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել դրանց բաղադրությանը:

«Luxio-ի «գել լաքերը» բացարձակապես անվտանգ են, հակաալերգիկ եւ անգամ հղիներին են թույլատրվում, քանի որ չեն պարունակում թոլուոլ, ֆորմալդեգեններ եւ աքրիլ, որոնք վտանգավոր են առողջության համար: Օրինակ, որոշ ընկերությունների «գել լաքերը» արգելվել են ԵՄ երկրներում այդ բաղադրիչների պատճառով, մինչդեռ Հայաստանի մի շարք սրահներում դրանք շարունակվում են օգտագործվել»,- նշում է Ալիսա Մուրադյանը:

Ի դեպ, Luxio-ում մատնահարդրաման եւ պեդիկյուրի ժամանակ օգտագործվող բոլոր միջոցները նույնպես հակաալերգիկ են:

Սակայն Luxio-ում ինձ համար ամենազարմանալին գույներն էին: Դրանց քանակությունից պարզապես աչքերդ ցավում են: Ես միայն բեժի 10 երանգ հաշվեցի:

Տղամարդիկ ինձ դժվար հասկանան, բայց կանայք հաստատ գիտեն, որ երբ խոսքը մատնահրադարման մասին է, կարմիրը այնքան էլ կարմիր չէ:

Եվս մեկ հաճելի բացահայտում էր «Build»-ը՝ աճեցման գելի անալոգը, որի պաշտպանական հատկությունն ավելի մեծ է: Այն ամրացնում եւ հարթում է ամբողջ եղունգը: Անձամբ ինձ համար այդ միջոցը պարզապես փրկություն էր:

Յուլյա Վարդանյան



© NEWS.am STYLE