Յոթ տաքացնող համեմունք

19:09   17 օգոստոսի, 2017

Չաման
Չամանը կամ զիրան ուժգին սուր բույր եւ ընկուզային համ ունի: Սա արեւելյան փլավի եւ թյուրքական ժողովուրդների մսով ճաշատեսակների անբաժանելի համեմունքն է: Չամանին հատուկ է C վիտամինի մեծ պարունակությունը, որն օգնում է պաշտպանվել մրսածության հիվանդություններից եւ հազից: Համեմունքը նաեւ բարերար ազդեցություն ունի մարսողության վրա եւ բացում է ախորժակը: Բուժական հատկություններից բացի, չամանն ուժգին տաքացնող ազդեցություն ունի, ուստի համեմունքը պարտադիր ընդգրկվում է գարամ մասալայի եւ կարրիի «տաք խառնուրդի» մեջ:

Կոճապղպեղ
Դեղատնային կոճապղպեղի հում կամ մշակված կոճղարմատը իրավամբ կարելի է հրաշք արմատ անվանել, որը ճաշատեսակներին յուրահատուկ բույր եւ համ է տալիս, միաժամանակ մեծ թվով հիվանդություններից է ազատում: Կոճապղպեղին այրող համ է հաղորդում գինգերոլ նյութը, որն էլ հենց ուժեղացնում է տաքության արտադրման պրոցեսը, որն ակտիվացնում է մետաբոլիզմը եւ խթանում արյան շրջանառությունը: Բարձր ջերմագենեզը ուտելիքին թույլ չի տալիս յուղով շերտավորվել, իսկ մեր մարմինը լրացուցիչ տաքութուն է ստանում:

Դարչին
Համեմունքը պատրաստվում է դարչինի ծառի չորացված կեղեւից: Այն տարբեր վիտամիններ եւ եթերայուղեր է պարունակում, որոնք դարչինին տաք եւ միաժամանակ քաղցր բուրմունք են հաղորդում, նաեւ խթանում են արյան շրջանառությունը եւ բարելավում հյուսվածքներում նյութափոխանակությունը: Այս յուրահատկության շնորհիվ դարչինի յուղը հաճախ ավելացնում են տաքացնող քսուքների մեջ, դարչինը նաեւ ավանդաբար օգտագործվում է տաք գլինտվեյն պատրաստելու համար:

Հիլ
Հիլը կոճապղպեղների ընտանիքին է պատկանում։ Զարմանալի չէ, որ այն, խոհարարությունից բացի, օգտագործվում է նաեւ բժշկական նպատակներով: Հիլի սերմերը մինչեւ 8 տոկոս բավականին բարդ կազմով եթերային յուղեր են պարունակում: Համեմունքը հենց դրանց համակցությանն է պարտական իր սուր եւ քացրավուն համի, նաեւ ամբողջ օրգանիզմի վրա տաքացնող ներգործության համար:

Կայենյան պղպեղ
Այս համեմունքի մի պտղունցը կարող է փոխել ճաշատեսակի ամբողջ համային փունջը՝ նրա համը այրող դարձնելով: Այս պղպեղի հիմնական ակտիվ բաղադրիչը կապսաիցինն է:

Մեխակ
Մեխակը սովորաբար ավելացնում են ճաշատեսակների եւ թթուների մեջ այրող համը սաստկացնելու համար: Այն հարուստ է В խմբի վիտամիններով, ասկորբինաթթվով, մակրո եւ միկրոտարրերով եւ եթերային յուղերով: Այս բոլոր նյութերի համադրությունը մեխակին մի շարք բուժական հատկություններ է տալիս, որոնք լավացնում են մարսողությունը, պաշտպանում են մրսածությունից եւ ցուրտ եղանակին մարմինը տաքացնում են: 

Մշկընկույզ
Մշկընկույզի օգտակար հատկությունները պայպմանավորված են տարբեր վիտամինների, մակրո եւ միկրոտարրերի եւ եթերային յուղերի պարունակությամբ: Դրանց շնորհիվ մշկընկույզը ոչ միայն կարող է ճաշատեսակներին հագեցած սուր համ տալ, այլ նաեւ ամրացնել իմունիտետը, ուժեղացնել թուլացած իմունիտետը եւ պայքարել բորբոքումների դեմ: Այն ուժեղ խթանող ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի եւ արյան շրջանառության վրա, այդ պատճառով ներսից հրաշալի տաքացնում է:


Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE